Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

21 հուն 2022 15:14

Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը,այդ հաղթանակը աստվածային արդարության հաղթանակն է, աշխարհն արդեն ընդունել է

Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը եւ կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ՀԿ-ների եւ հաղորդակցությունների հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Սաադաթ Յուսիֆովան Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ zefer.az՝ հաղթանակ բազմանշանակ անվանմամբ կայքի շնորհանդեսին։

«Այդ հաղթանակը աստվածային արդարության հաղթանակն է, որը ոտնահարվում էր երկար տարիներ։ Ադրբեջանցի ժողովուրդն ինչպես երբեք իրեն ուժեղ ու հպարտ է զգում։ Այդ հաղթանակի տնտեսական նշանակությունը նույնպես բավական մեծ է։ Զանգեզուրի միջանցքը կմիավորի ամբողջ թյուրքական աշխարհը եւ կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։  Մեր հաղթանակի ճշմարիտ գնահատականը կտան ապագա սերունդները, որոնք դրանից օգուտ կքաղեն։ Աշխարհն արդեն ընդունել է այս նոր իրողությունը»,- ասել է Ս.Յուսիֆովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր