Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 հուն 2022 10:47

Հարաբերությունները կարգավորելու որոշումը հենց Թուրքիան է ընդունելու, կարող է և չհամաձայնվել Հայաստանի հետ

regnum.ru-ն գրում է, որ որոշումը, թե ի՞նչ պայմաններում են կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները և արդյո՞ք դրանք ընդհանրապես կկարգավորվեն կկայացնի Թուրքիան։

Այդ մասին  REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Հայաստանը երկար տարիներ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք եղել են հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումներ, որտեղ քննարկվել են հարաբերությունների կարգավորման հարցեր։ Բայց հետո ամեն ինչ վատ է ընթացել հենց այն պատճառով, որ Թուրքիան նախնական պայմաններ է դրել։ Իսկ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերություններն առանց որևէ նախապայմանի։ Բայց Թուրքիան կարող է չհամաձայնվել սրան։ Այսինքն խնդիրը հենց թուրքական դիրքորոշման մեջ է»,- ասել է փորձագետը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Թուրքիայի նախապայմաններն են եղել Հայաստանի կողմից ցեղասպանության թեման քարոզելուց հրաժարվելը և Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը։ Փորձագետի կարծիքով Թուրքիայի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ հակասությունների սրությունը զգալիորեն նվազել է 2020 թվականի պատերազմի արդյունքում հայերի կողմից տարածքների զգալի մասի կորուստից հետո։ Ուստի, ղարաբաղյան հիմնախնդիրն այլևս չի կարող լինել այնպիսի նյարդայնացնող գործոն թուրք-հայկական հարաբերություններում, որքան եղել է գրեթե 30 տարի։ Անդրադառնալով ցեղասպանության թեմային՝ փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել դրանից:

«Իհարկե, Հայաստանն արդեն պատրաստ է Թուրքիայից չպահանջել ցեղասպանության ճանաչումը։ Բայց Հայաստանը չի հրաժարվի այդ հարցը համաշխարհային հարթակներում առաջ քաշելուց և ձգտելու է հասնել ցեղասպանության ճանաչմանը այլ երկրների խորհրդարանների կողմից»,- ասել է քաղաքագետը։ Միխայիլ Ալեքսանդրովն ընդգծել է, որ հարաբերությունները կարգավորելու որոշումը հենց Թուրքիան է ընդունելու, բոլոր առավելությունները նրա կողմն են, և ներկայումս շատ դժվար է ասել՝ նա նման որոշում կկայացնի՞, թե՞ ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր