Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

22 հուն 2022 11:50

Չեխիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վատագույն սցենարի դեպքում կմիանա Արեւմուտքի պատժամիջոցներին

Չեխիան կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, եթե հակամարտություն լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։

«Չեխիան ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վատագույն սցենարին, որը կարող է տեղի ունենալ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, եթե դրանք կիրառվեն», - ասել է Լիպավսկին՝ նշելով, որ «վատագույն սցենարը, որը մենք ցանկանում ենք կանխել՝ ձախափնյա Ուկրաինա ներխուժումն է»:

ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ ինքը Սլովակիայի եւ Ավստրիայի իր գործընկերների հետ փետրվարի 7-ին եւ 8-ին կայցելի Կիեւ: «Պլանավորում եմ փետրվարի 7-8 - ին Ուկրաինա այցելել Սլովակիայի եւ Ավստրիայի ԱԳ նախարարների հետ», - ասել է Լիպավսկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր