Կալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
![](https://factor.am/wp-content/uploads/2020/05/%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC.jpg)
Բանտի աշխատակիցները ոխւզարկություն են կատարել ընդդիմադիր հայացքների համար կալանավորված անձի մոտ եկած փաստաբանին, ով բանտի աշխատակիցներին իր պայուսակի պարունակությունը դատարկելով՝ ներկայացրել է 1 հատ փակ տուփով էլեկտրոնային եղանակով ծխելու համար նախատեսված սարք։
Տեղում փաստաբանի ներկայությամբ բանտի աշխատակիցները հայտնաբերել են, որ սարքի՝ ծխելու անկյունային հատվածներում առկա են սպիտակավուն թմրանյութի նմանվող հետքեր։ Պարզվել է նաև, որ նշված սարքը գործարանային վիճակում չէ։ Արդեն տեղում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբանը հայտնել է, որ նշված սարքը իրեն է տվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա մի տղամարդ, ով խնդրել է, որպեսզի ինքը այն փոխանցի իր պաշտպանյալին։ Երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով բանտի օպերատիվ ծառայության իրենց գործընկերների հետ, Նուբարաշենի խճուղու 7 հասցեի մոտ հայտնաբերում ու բերման են ենթարկում փաստաբանին այդ ամենը փոխանցած քաղաքացուն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ տղամարդը փաստաբանի միջոցով (նախաքննությամբ պետք է հերքվի կամ հաստատվի՝ արդյո՞ք փաստաբանն իմացել է այդ մասին, թե ոչ, իրավապահները ունեն կասկածներ, որ նա տեղեկացված չի եղել) իրացրել է 1.93 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, 34-ամյա տղամարդը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է, իսկ փաստաբանը ստորագրությամբ բաց է թողնվել։