Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

24 հուն 2022 15:24

Մենք կմեռնենք, բայց դա թույլ չենք տա,քանի դեռ ես նախագահ եմ, չի լինի Բելառուսի օկուպացում

Բելառուսի ներկայիս ղեկավարությունը երբեք թույլ չի տա, որպեսզի երկիրն օկուպացվի: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հաստատելով 2022 թվականին սահմանային ծառայության կողմից պետական ​​սահմանի պաշտպանության մասին որոշումը, հայտնում է BelTA-ն։

«Ես երբեք չեմ իջել այն մակարդակի, որ վիճեմ իմ հակառակորդների եւ մրցակիցների հետ, բայց այսօր, ակնարկ ստանալով, զարմանքով կարդացի, որ մեզ մոտ «Բելառուսի օկուպացում է» տեղի ունեցել։ Ես՝ որպես գլխավոր հրամանատար, ինչ-որ չեմ նկատել։ Միգուցե դուք ինձ չե՞ք տեղեկացրել, որ մեզ մոտ այսեղ «Բելառուսի օկուպացում է» տեղի ունեցել»,- Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնանքով հարցրեց Պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապպոյին:

Նախագահը նշեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցները մշտապես ուռճացնում են բելառուս-ռուսական զորավարժությունների թեման՝ հաշվելով, թե Ռուսաստանից քանի զինծառայող է ժամանելու Բելառուս։ Ընդ որում, այնտեղ զորավարժություններն «օկուպացիայի պլան» են կոչվում։ Նման ձեւակերպմամբ, մասնավորապես, հանդես եկավ Զենոն Պոզնյակը: Նրա խոսքով Ռուսաստանից Բելառուս ռազմական տեխնիկայի հարյուրավոր վագոններ կժամանեն, որոնք տեխնիկա եւ 100 հազար զինվոր կմատակարարեն:

«Ես հազվադեպ եմ անուններ տալիս, բայց դիմում եմ Զենոն Ստանիսլավովիչի խոսքերին ոչ այն պատճառով, որ նա մեզ համար օրինակելի է։ Դա մեր քաղաքականության հակառակն է։ Բայց ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինչպես եւ նա՝ ինձ։ Մարդը հիմար չէ, նա ամեն ինչ հասկանում է։ Մեր բոլոր փախածները հեռու են նրանից հասկացողության մասով»,- ասել է պետության ղեկավարը։

Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել Բելառուսից հեռացած քաղաքական գործչի՝ Ռուսաստանի հետ վարժանքների թեման շահարկելու եւ փաստերը յուրովի մեկնաբանելու փորձերին. «Լսեք, 200 երկաթուղային կազմ երբեք չի տեղավորվի։ Տարրական հաշվարկ է, նույնիսկ եթե չգիտես, թե ինչ է բանակը»:

«Բայց խնդիրը դրանում չէ: Ես մտածեցի՝ որտե՞ղ էիր դու՝ ինքնիշխանության եւ անկախության ջատագով, 2020 թվականին, երբ մեզ գրեթե օկուպացնում էին։ Ինչո՞ւ այն ժամանակ չպաշտպանեցիք ինքնիշխանությունն ու անկախությունը։ Որտե՞ղ էիր: Եվ ամենակարեւորը, ես արդեն դիմում եմ նրանց, ովքեր դա կարդալով եւ լսելով Բելառուսում (իսկ դա մեր հասարակության մի մասն է, պետության մի մասը, որտեղ ես նախագահ եմ), եւ Զենոնի համար ուզում եմ ասել. երբեք, երբեք, համենայնդեպս, քանի դեռ ես Նախագահ եմ եւ դուք գեներալներ, մենք Բելառուսի օկուպացում թույլ չենք տա։ Դա երբեք ոչ մի կողմից  տեղի չի ունենա: Ոչ ձախից, ոչ աջից, ոչ արեւմուտքից, ոչ արեւելքից, ոչ հյուսիսից, ոչ հարավից: Երբեք: Մենք կմեռնենք, բայց դա թույլ չենք տա: Ուստի այս թեմայի շուրջ շահարկումների կարիք չկա»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր