Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ          Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց       Տեսանյութ.Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կդիտվի տեղումների դադար, օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով    

24 հուն 2022 13:34

Ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ,100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացի գործընկերների օգնությամբ

Արցախում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր