Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

25 հուն 2022 11:21

Ռուսական ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049թ-ն է.ՔՊ-ն հերքում է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին տեղեկությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հերքեց մամուլում տարածվող տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում ռուսական 102-րդ ռազմաբազան հնարավոր է դուրս բերվի Գյումրիից.


«Նման խոսակցությունները որևէ հիմնավորում չեն, դրանք մեկնաբանության ենթակա չեն:Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի: Լրատվամիջոցների նման մեկնաբանությունները որևէ հիմնավորում չունեն, դրանք մտացածին են»,-ասաց ՔՊ քարտուղարը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռուսական ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049թ-ն է.


«Նման տեղեկություններն ուղղակի անհեթեթություն են»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր