Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 հուն 2022 12:17

Ելման դրություն. Արեւմուտքը զորքեր է տեղակայում արեւելաեվրոպական երկրներում, Ռուսաստանը`Բելառուսում

ԱՄՆ-ից մարտական զենքերի ու զինամթերքի մատակարարումների առաջին խմբաքանակն Ուկրաինա հասավ այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաները պայմանավորվեցին շարունակել աշխատանքները լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը նախազգուշացրեց Ուկրաինայում իշխանությունը ռուսամետ ինչ որ նախագահի հանձնելու Մոսկվայի ծրագրերի մասին: Մի բան, ինչը Մոսկվան հերքում է: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:


Ըստ The New York Times օրաթերթի, Միացյալ Նահանգներն արեւելաեվրոպական երկրներ կուղարկի 1000-ից 5000 թվակազմով ուժեր, եթե իրադրությունը շարունակի սրվել:


Կիրակի օրը, ելույթ ունենալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրում,՝ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Քունսը կոչ արեց ԱՄՆ-ին արդեն իսկ սկսել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի:


«Հարկավոր է կիրառել այնպիսի խիստ պատժամիջոցներ, ինչպես Իրանի դեպքում, որոնք ստիպեցին Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», ասել է նա:


Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում Մեծ Բրիտանիան եւս, որը նաեւ սպառազինություն է մատակարարում Ուկրաինային: Լոնդոնը հավելյալ ռազմանավեր ու կործանիչներ է ուղարկում դեպի արեւելաեվրոպական ՆԱՏՕ-ի անդամ պետություններ:


Արևմուտքի հետ լարվածության այս պայմաններում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հրապարակեց ռուսական, իրանական և չինական ռազմանավերի մասնակցությամբ Օմանի ծոցում համատեղ զորավարժությունների մասին լուսանկարներ:


Ռուսական կործանիչները սկսել են թռիչքներ կատարել դեպի Ուկրաինայի հարևան Բելառուս, որտեղ տեղի իշխանությունները հայտարարում են մարտական պատրաստության զորավարժություններ սկսելու մասին:


Արեւմուտքի հետ Ռուսաստանի գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի կողմից դեպի Ուկրաինա ընդարձակումը կանխելն է: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը մերժում են Ռուսաստանի այս պահանջը:


Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս կառույցի ղեկավարները երկուշաբթի օրը հայտարարել են, որ նաեւ այս դաշինքի կողմից են հավելյալ ռազմանավեր ու կործանիչներ ուղարկվում դեպի արևելյան Եվրոպա:


«ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու… բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ ուժեղացնելով դաշինքի արևելյան հատվածը», ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հայտարարության մեջ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր