Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում          Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»       Հուլիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հուն 2022 11:53

Բայդենը զգուշացնում է՝ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում:

«Կլինեն հսկայական հետևանքներ, եթե նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ներխուժի մի ամբողջ երկիր։  Ռուսաստանի համար կլինի ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ, այլև հսկայական հետևանքներ կլինեն ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա վարկածով ՝ դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ներխուժումը և, որպես հետևանք, այն կփոխի աշխարհը»:

Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

«Մենք մտադիր չենք Ուկրաինայում տեղակայել ամերիկյան ուժեր կամ ՆԱՏՕ-ի ուժեր»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր