Եթե Արմեն Սարգսյանը մոտալուտ աղետ է տեսնում, ապա պետք է մնա

Նա Սարգսյանին հորդորեց օրինակ վերցնել այն երիտասարդ տղաներից, ովքեր չվախենալով հետապնդումներից՝ պայքարում են մեր երկրի արժանապատվության համար։
«Ամեն դեպքում, նրա հրաժարականը չի տեղավորվում հայրենասիրության տրամաբանության մեջ»,- հավելեց քաղաքական գործիչը։
Մամիջանյանը աղետ անվանեց Նիկոլ Փաշինյանի ցանկացած ասուլիս, ով պատրաստ է ամեն ինչի` հանուն իշխանության։
«Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի նման չեն բարձրաձայնում իրենց նախապայմանները։ Կարող էին հիշել, որ Թուրքիան ներգրավված էր 44-օրյա պատերազմում, այդ թվում՝ ահաբեկիչների միջոցով։ Կարելի էր վարկած առաջ քաշել, որ նրանց մի մասը կարող էին մասնակցել Ղազախստանի իրադարձություններին»,- եզրափակեց նա։