Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 հուն 2022 12:47

Ուկրաինացի ժամկետային զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակ է բացել հերթապահություն իրականացնող ծառայակիցների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել:


Միջադեպը տեղի է ունեցել «Յուժմաշ» Հարավային մեքենաշինական գործարանի տարածքում: Ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Յուրևիչը՝ 2001 թվականին ծնված» զենքը հանձնելիս չպարզված պատճառով կրակ է բացել Կալաշնիկովի ավտոմատից Ազգային Գվարդիայի հերթապահ զինծառայողների ուղղությամբ, որից հետո թաքնվել է զենքով:


Ազգային գվարդիայից հայտնել են, որ զոհերի թվում 4 զինվորական և մեկ քաղաքացի կա:


Դնեպրում ոստիկանական գործողություններ են իրականացնում: Ազգային ոստիկանության և Ազգային գվարդիայի ստորաբաժանումներին տագնապ է տրվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր