Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

27 հուն 2022 13:59

Խնդրում ենք դադարեցնել ծաղրը ռուսաստանցիների հանդեպ.«Աերոֆլոտի» բոլոր ուղեւորներն անցել են թուրքական դժոխքի 9 պարունակով

«Աերոֆլոտի» մոտ 500 ուղեւոր, որոնք մինչ այդ չէին կարողանում թռչել Ստամբուլից եղանակային պայմանների պատճառով, վերադարձել են Մոսկվա։ Այս մասին տեղեկացրել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։


«Անցած գիշեր «Աերոֆլոտի» երկու չվերթով ավիաընկերության բոլոր ուղեւորները, որոնք չէին կարողանում թռչել Ստամբուլից ուժեղ ձյան պատճառով, վերադարձել են Մոսկվա։ Մոտ 500 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։


Բայց մինչ բարեհաջող թռիչքները՝ երկու օր ռուսաստանցի զբոսաշրջիկները անցել են Ստամբուլի օդանավակայանի դժոխքի բոլոր 9 պարունակներով։ Յոթ ժամ ուղեւորները չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռից. Ստամբուլի օդանավակայանում սանդուղք չեն տվել։ Եվ սա մեկն է փորձությունների շարքում, տեղեկացնում է Первый канал-ը։


Ոմանք ստիպված էին քնել հենց հատակին՝ տակը հագուստ փռելով, գլխի տակ պայուսակ դնելով։ Ռեստորաններում, խանութներում եւ ավտոմատ սպասարկման սարքերից ուղեւորներն արդեն գնել էին ամբողջ ջուրն ու ուտելիքը։ Թռիչքի սպասող Աննա Ռժեւսկայան պատմել է, որ Ստամբուլի օդանավակայանի աշխատակիցներից ոչ մի օգնություն, անգամ բժշկական, չի եղել։


«Սարսափելի գլխացավ սկսվեց այդ ամենից, գնացի բուժկետ, խնդրեցի պարզապես ճնշումս չափել, ասում են՝ վճարովի է, 12 լիրա, դա մոտավորապես 70 ռուբլի է։ Ասում եմ՝ կատա՞կ եք անում։ Ասում են՝ ոչ»,- պատմել է Աննա Ռժեւսկայան։


Սպասման առաջին ութ ժամից հետո ուղեւորներին, որոնք հայտնվել էին ծուղակում, այսինքն՝ արդեն անցել էին անձնագրային ստուգումը, բայց այդպես էլ ինքնաթիռ չէին նստել, այնուամենայնիվ, ջուր եւ սենդվիչներ բաժանեցին։


«Ոչ մի պայման չտրամադրեցին։ Օդանավակայանում շատ ցուրտ էր, մեզ անգամ ծածկոցներ չտվեցին»,- պատմել է Լարիսա Ալեքսեեւան։


Երկրորդ օրը շատերի համբերությունն սպառվեց. մարդիկ միտինգ կազմակերպեցին՝ պահանջելով իրենց տեղավորել հյուրանոցում։ Արդյունքում՝ որոշ ուղեւորների, հիմնականում երեխաներ, այնուամենայնիվ, հյուրանոցային համարներ տրամադրեցին։


«Պոբեդա» ավիաընկերությունը Ստամբուլի օդանավակայանին մեղադրել է ռուսաստանցիներին ծաղրելու համար։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում (IST) յոթ ժամ չեն կարողացել «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին սանդուղք տրամադրել, Instagram-ում տեղեկացրել է «Աերոֆլոտի» դուստր ընկերությունը։


«Խնդրում ենք դադարեցնել ծաղրը ռուսաստանցիների հանդեպ եւ անհապաղ սանդուղք ապահովել DP6104 չվերթի հաճախորդների համար։ Ձեր կարգավիճակի օդանավակայանի՝ «Եվրոպայի ամենամեծ օդանավակայանի» համար իսկական խայտառակությունն այն է, որ դուք չեք կարողացել ապահովել հաճախորդներին ինքնաթիռից իջեցնելն ավելի քան 7 ժամ»,- նշել են ավիաընկերությունում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր