KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է վարույթ    

27 հուն 2022 15:10

Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ Վահան Քերոբյան

Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։

«Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր