Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

27 հուն 2022 16:15

Բանտում չեն ծեծում, բայց կոտրում են հոգեպես, կփորձեն հանձին առաջին դեմքերի կոտրել ամբողջ ժողովրդին, բայց ժողովրդի գիտակցող մասնիկը՝ չի ծնկի

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթ»-ն արդեն ազատության մեջ է։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, երեկ Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում է կայացրել։

Դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո համապատասխան փաստաթղթերը ՔԿՀ ներկայացնելուց հետո Մինասյանը երեկ գիշերին ազատ է արձակվել արգելանքից։ ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանը նշեց, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր, քանի որ նախկինում ձևավորված փուչիկները պայթեց, դատավարությունն էլ՝ արդարացի եղավ, կարծում է՝ այդպես էլ կշարունակվի։ Մինասյանը հայտնեց, որ պատրաստվում է այցելել Վեհափառին՝ օրհնություն ստանալու, օրը կանցկացնի ընտանիքի հետ, իսկ հունվարի 28-ին կայցելի Եռաբլուր՝ հանդիպելու տղերքին և զոհված տղաներին զեկույց տալու։

Նա նշեց, որ Գորիսի ՔԿՀ խուցերից մեկում պահվում է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը. «Կալանավայրերում տանջվում, չարչարվում են, չեմ ասում ծեծում են, չկա այդպիսի բան, բայց կա մեկ ուրիշ բան՝ մարդուն հոգեպես կոտրել: Իսկ դրան ենթարկեցին Մեղրիից՝ Մխիթար Զաքարյանին, Սիսիանից՝ Արթուր Սարգսյանին, Քաջարանից՝ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուային, եւ բազում տղաների և բոլորի հանդեպ, որոնք դուրս կգան ճշմարտությունն ասելու, ասելու, որ հայրենիքը կործանվում եւ կործանում են այսօրվա իշխանությունները, բոլորին կփակեն, կփորձեն հանձին առաջին դեմքերի կոտրել ամբողջ ժողովրդին: Ժողովրդին ասում են՝ տեսեք, քաղաքապետին չենք խնայել, դեպուտատին չենք խնայել, ձեզ էլ չենք խնայի: Ժողովրդի այն մասնիկը, որը գիտակցում է՝ ինչ է հայրենիքը, կուչ չի գալու, ծնկի չի գալու»,-նշեց նա:

Մինասյանը նշեց, որ վտանգված է համարում Սյունիքը, Վյոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, ամբողջ հայրենիքը, քանի որ իրենց համար հայրենիք գոյություն չունի, իրենց համար գոյություն ունի միասյն ստամոքսը, իսկ ստամոքսապաշտները հայրենիք չեն ունենում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր