Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

29 հուն 2022 19:50

Պարացետամոլի,որին այդքան վստահում եք, կողմնակի բարդությունները.զգուշացնում է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը

Պարացետամոլի ընդունումը կարող է մի շարք կողմնակի բարդություններ առաջացնել, այդ թվում՝ մաշկի գույնի փոփոխություն։ Այս մասին զգուշացնում է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը։

Պարացետամոլը լայնորեն օգտագործվող դեղամիջոց է, որն օգնում է նվազեցնել ցավն ու ջերմությունը, սակայն որոշ մարդիկ, ովքեր ընդունում են այն, կարող են ունենալ բարդություններ կողմնակի: Օրինակ, դեղամիջոցի կանոնավոր օգտագործման դեպքում մարդու մատների եւ շուրթերի մաշկը կարող է փոխել իր երանգը դեպի կապտավուն:

Մասնագետների կարծիքով՝ ոչ մի դեպքում չի կարելի այս դեղամիջոցի չափից մեծ դեղաչափ թույլ տալ, նույնիսկ եթե շատ վատ եք զգում։
Պարացետամոլի օգտագործումը կարող է  բացասական ազդել տղամարդու պտղաբերության վրա: Պարացետամոլը վաճառվում է  առանց բաղադրատոմսի ու հանդիսանում է  լայնորեն տարածված  ցավազրկող  ու ջերմիջեցնող միջոց:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ երբ  զույգի տղամարդու մեզի մեջ բարձր է եղել դեղամիջոցի մակարդակը,  հղիանալու համար պահանջվել է  ավելի  շատ ժամանակ, ի  տարբերություն այն զույգերի, որոնց տղամարդկանց մոտ մեզի մեջ  գրանվցել է պարացետամոլի  ավելի ցածր մակարդակ:Հետազոտողները ուսումնասիրել են 501 զույգի, որոնց տարիքը տատանվել է 18-ից մինչ 44 –ի սահմանում:Մասնակիցներից յուրաքանչյուրը հանձնել է մեզի անալիզ, որի միջոցով էլ հնարավոր է եղել չափել մեզի մեջ պարացետամոլի կոնցենտրացիան:

Պարզվել է, որ այն զույգերը, որոնց մոտ տղամարդկանց մեզի մեջ հայտնաբերվել է 73.5 նգ/մլ-ից ավել պարացետամոլի կոնցենտրացիա,  ունեցել են հղիանալու  35%-ով ավելի քիչ հավանականություն, ի տարբերություն այն զույգերի, ում տղամարդկանց մոտ  մեզի մեջ գրանցվել է 5.4 նգ/մլ-ից ցածր պարացետամոլի պարունակություն:
Պարացետամոլի այլ կողմնակի ազդեցությունների թվում են փորլուծությունը, քրտնարտադրության ավելացումը, ախորժակի կորուստը եւ սրտխառնոցը կամ փսխումը: Այս բոլոր խնդիրները կարող են ուղեկցվել որովայնի ցավով, ջղաձգությամբ կամ այտուցով որովայնի վերին հատվածում: Եթե ​​այս ախտանիշները հայտնվում են, դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի օգնությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր