Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

03 փետ 2022 18:24

Վախենում է արդյոք Պուտինը Կադիրովից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շփոթմունքով է արձագանքել լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք վախենում է Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու երկրի ղեկավարը պետք է վախենակ ռուսական շրջանի առաջնորդից:

«Ինչո՞ւ պետք է Պուտինը վախենա ռուսական շրջանի ղեկավարից: Չեմ հասկանում ձեր հարցը»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ շփվելիս:

«Դժվարանում եմ ձեր հարցը հասկանալու հարցում: Եվ ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ ձեզ տեղեկություն եմ հայտնել հանդիպման մասին»,- հավելել է Պեսկովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր