Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 փետ 2022 12:32

Ադրբեջանական նոր վտանգները.նրանց խաղաղության կոչերի տակ ազնիվ մղում չկա

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է. ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ։ Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական իշխանությունները հիմնականում թիրախավորում են մարդկանց. ատելությունը հիմնված է 2 հենասյուների վրա` կրոնական և էթնիկ պատկանելիությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ հատուկ ասում է` հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է սփյուռքից»,– նշեց Թաթոյանը։


Նրա խոսքով` ադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։
Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Մարդու իրավունքների պաշպանը նկատեց` եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։
«Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել էին։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար։
Նա ընդգծեց, որ այդ կոչերի տակ ազնիվ մղումներ չկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր