Տեսանյութ.Թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել,ասում են՝ վերցնելու եմ ու գալու եմ հասնեմ Երեւան
Վահագն Խաչատրյանն ասում է՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեր հարեւանների հետ. գուցե սա ընկալելի կարող էր լինել սեպտեմբերի 27-ից առաջ, բայց հիմա դա ինձ մոտ քաղաքական անմեղսունակության տպավորություն է թողնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ասել՝ մենք կողմ ենք խաղաղությանը, երբ մյուս կողմն ասում է՝ ես վերցնելու եմ ու գալու եմ հասնեմ Երեւան, ես իսկապես սա չեմ կարողանում հասկանալ: Թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել: Մուրալով չի»,-ասաց նա:
Խամոյանի խոսքով, Ադրբեջանի համար խաղաղությունը իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է Հայաստանի կողմից. «Պատրա՞ստ է այս իշխանությունը վճարել այդ գինը: Այս իշխանությունն ամբողջական պատկերացում չունի, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը»: