34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 փետ 2022 16:08

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Ծանր հիվանդության պատճառով մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 63 տարեկան էր։

Լուրը հաստատեց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին նա գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ։ Հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր ժամանակին անցել են նրա հիմնած Երգի պետական թատրոնի դպրոցը։ 
 
«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է Արա Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր