Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

05 փետ 2022 17:34

Թե ինչպիսի դժվարին իրավիճակում կհայտնվեին մեր թշնամիները, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ «մոլորյալ» հրթիռ շարքից հաներ դրանց գազային որևէ նշանակալի օբյեկտ

Վերջին օրերին էրդողանական վարչախումբը նկատելի ակտիվությամբ փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազին այլընտրանքներով, զուգահեռաբար ջանալով դառնալ ավելի լուրջ խաղացող զանազան գազային ծրագրերում։
 
Բան այն է, որ հունվարի վերջին Թեհրանից պաշտոնապես հայտարարված տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրանական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրեց թուրքական արդյունաբերական գոտիներից շատերի ուղղակի կանգին՝ հսկայական վնասներ հասցնելով առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող թուրքական տնտեսությանը։
 
Հավանաբար հենց այս պատճառով է, որ այս շաբաթվա ընթացքում էրդողանական վարչախումբը ոչ միայն փորձեց Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Նեճիրվան Բարզանիի միջոցով իրականացնել լոբբինգ Իրաքի հետ գազային պայմանագիր կնքելու հարցում, այլ նաև սկսեց ռևերանսներ անել դեպի Թել-Ավիվ՝ հայտարարելով, թե Թուրքիան ոչ միայն կարող է դառնալ իսրայելական գազի ներկրող, այլ նաև դրա տարանցող դեպի Եվրոպա։
 
Սակայն էրդողանը էրդողան չէր լինի, եթե չուզենար մի նետով երկու թիրախ խոցել՝ Թել-Ավիվի հետ նախաձեռնած «սիրախաղով» փորձելով ասպարեզից դուրս թողնել նաև Հունաստանին, որը 2018թ․ թվականին Իսրայելի և Կիպրոսի հետ միասին արդեն իսկ նախաձեռնել էր Արևելյան Միջերկրականի գազը եվրոպական երկրներ հասցնելու ծրագիր։
 
Ի դեպ, Թուրքիա մատակարարվող իրանական գազի ծավալները գրեթե հավասար են Ադրբեջանից այդ երկրին տրամադրվող կապույտ վառելիքի չափաբաժնին, ուստի բարդ չէ հասկանալ, թե ինչպիսի դժվարին իրավիճակում կհայտնվեին ոչ միայն Բաքվի բռնապետի, այլ նաև էրդողանական վարչախմբերը,․ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ «մոլորյալ» հրթիռ շարքից հաներ ալիևյան թշնամական բռնապետության գազային ենթակառուցվածքի որևէ նշանակալի օբյեկտ։
 
Վարդան Ոսկանյան
Իրանագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր