Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»          Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել       Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ    

08 փետ 2022 14:17

Դուզ խոսքն էշին են ասում․ուղիղ տեքստով ասեցին, որ «Հայաստանն այլևս ոչ մեկին պետք չէ»

Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ երեկ արած սկանդալային հայտարարության մասին կարելի է ասել մեկ բան՝ դուզ խոսքն էշին են ասում:

Դե իսկ Նիկոլ Վավայեվիչն ամեն ինչ հասկացել է ու գլուխը կախ, դավաճանության վրա բռնված խոնարհ հարսիկի պես խելոք կանի այն, ինչ կասեն:

Որովհետև իրեն երեկ ուղիղ տեքստով ասեցին, որ «Հայաստանն այլևս ոչ մեկին պետք չէ», ու դա հասկացել է Վավայեվիչը, ու բացարձակ կարևոր չէ, որ 20 տարի «ինքնիշխանություն» ու «մենք ենք տերը մեր երկրի» էին գոռում, կուրծք էին ծեծում, Պուտինի դեմ ՌԴ դեսպանության առջև պիկետներ էին անում, ձվեր էին նետւմ շենքի ուղղությամբ:

Հետո ստելով, զազրախոսելով ու զրպարտելով եկան իշխանության, քանդեցին բանակը, հրահրեցին պատերազմ, մսաղաց ուղարկեցին հազարավոր հայրենասեր ու ազնիվ հայորդիներին, ավիրեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու քայքայեցին պետության դիմադրողականությունը:

Իսկ հիմա ունեն միայն մեկ խնդիր. ամեն գնով պահել իշխանությունը և հանուն այդ «վեհ» նպատակի կանցնեն բոլորիս վրայով՝ «արղամանյանական» արդարադատությամբ կալանավորելով նրանց, ով կկանգնի իրենց ճանապարհին:

Հ.Գ. Լուկաշենկոյի խոսքերից սրտնեղած «ինքնիշխանականներին» խորհուրդ եմ տալիս հայացքներն ուղղել դեպի Վավայեվիչը, շարքով ու կարգով մեղադրել ու քննադատել նրան, քանի որ մինչև 2018թ. մայիս ոչ մեկ չէր համարձակվի կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը․․․

Արթուր Ղազինյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր