Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

09 փետ 2022 17:28

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը համատեղ հայտարարությամբ դիմել են ՌԴ-ին, մտածել«հետևանքների» մասին

Ֆրանսիան, Գերմանիան ևւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում և բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության շուրջ»:

Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կառուցողական կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:

Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու և Ռուսաստանի համար «հետևանքների» մասին, պաշտպանել են Նորմանդական ձևաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի պաշտպանության և  զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության և «առաջնաթևում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր