Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 փետ 2022 16:37

ՈՒսուցիչը կարող է մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 


Նախագծով սահմանվում է, որ դպրոցները կունենան նաև վարչատնտեսական մասի համակարգող: Սահմանվում է նաև, որ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը: Ամրագրվել է, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով հստակեցրել են տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք.


«Հստակեցրել ենք նաև վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու հնարավորությունը: Համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները»,-ասաց Անդրեասյանը:


Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում ներառվել է դրույթ, որով նախատեսվել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը: «Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ հնարավորություն պետք է տա հասնել ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի»,- ասաց փոխնախարարը:


Հստակեցվել է, թե որ դեպքում վարչական աշխատողները դպրոցում կարող են դասավանդել:


Տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակեցվել է, որ պետք է հիմք ընդունվի լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշների կատարման եզրակացությունը: Հստակեցվել են որակավորման պահանջները տնօրենի համար, որտեղ մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ: Ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թվականը:


Հստակեցվել են նաև որակավորման պահանջները համակարգողի համար՝ համապատասխանեցնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի որակավորման պահանջներին:


Ֆիքսվել է, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերսհսկողություն իրականացնող մարմինների անդամ:


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր