Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

10 փետ 2022 13:09

«Մենք միամիտ չենք».Թուրքիան Հայաստանի վերաբերյալ բոլոր քայլերը քննարկում է Բաքվի հետ

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Առաջին հանդիպումը, ինչպես հայտնի է, եղել է Մոսկվայում, երկրորդը նախատեսվում է կազմակերպել փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիրը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-հայտարարել Է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները։ Նա կրկին շեշտել է, որ Թուրքիան Հայաստանի վերաբերյալ բոլոր քայլերը քննարկում է Բաքվի հետ, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։
«Մենք միամիտ չենք։ Դրանով հանդերձ, սակայն, գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը», - ասել է Չավուշօղլուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր