Ուկրաինացի ուսանողին մեղադրել է ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում շենքերի զանգվածային «ականապատման» մեջ

«Այս հանցավոր գործունեության կազմակերպմանը ներգրավված են եղել այսպես կոչված «սվաթինգային» համացանցային հանրության մասնակիցները, որոնց կազմակերպիչներն ու ադմինիստրատորներն են եղել Ուկրաինայի քաղաքացի Անտոն Օսիպչուկը՝ 2003թ․ ծնվ․, ծնունդով Վոլինի մարզից, ով սովորում է Կիեւի ազգային տեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության ֆակուլտետում, ինչպես նաեւ նրա հանցակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կեղծ ահաբեկչական սպառնալիքներ են տարածվել «Ռուսաստանում եւ հարեւան երկրներում իրավիճակը ապակայունացնելու», ինչպես նաեւ խուլիգանական դրդապատճառով գումար շորթելու համար։