Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

11 փետ 2022 16:59

Գերեվարված Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով մահացել է

2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքից գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
2021 թվականի նոյեմբերին Ծիծեռնաքարում տեղի ունեցած մարտերի երեք մասնակիցների՝ Գուրգեն Սարգսյանի, Արթուր Մարտիրոսյանի և Դավիթ Ամիրյանի դիերը ռուսական կողմի միջնորդությամբ բախումներից մի քանի օր անց հանձնվել էին հայկական կողմին։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննության փուլում փաստական տվյալներ են ձեռք բերվել նոյեմբերին գերեվարված զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, դիտավորությամբ դաժան տառապանք պատճառելու, ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի մահվան մասին. վերջինս մնացել էր առանց անհրաժեշտ բժշկական օգնության։
Նախաքննական մարմնից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի և այլ գործողություններ կատարելու փաստերը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։ Գուրգեն Սարգսյանի, Արթուր Մարտիրոսյանի և Դավիթ Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, ևս 7 զինծառայողներ հայկական կողմին են վերադարձվել նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր