ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

12 փետ 2022 17:39

Ո՞նց հասկանանք Բայրամովի երկիմաստ հայտարարությունները, ով հայերին մեղադրում է անմարդկային վերաբերմունքի մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկու օր առաջ հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքներում մասայական հուղարկավորության վայրեր են գտել։ «Խոսք չի գնում հազարավոր մարմինների մասին», բայց որոշ թվով մարդկանց մասունքներ են հայտնաբերվել։ Ընդ որում, թշնամի կողմը չի հստակեցնում՝ արդյոք հայ, թե՞ ադրբեջանցիների «եղբայրական գերեզմաններ» են հայտնաբերվել։ Ավելի ճիշտ՝ այս հարցում Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` հիմնականում մեղադրելով հայկական կողմին անմարդկային վերաբերմունքի մեջ։

Այս հարցը իրականում շատ կարևոր է։ Եթե գտնվածը ադրբեջանցիների մարմիններ են, ապա մեղքն իրենց վիզը։ Այդ մասայական հուղարկավորությունների ժամկետներն ու մոտավոր վայրերը վաղուց են հայտնի։ Ում հետաքրքիր է, կարող եք այստեղ ծանոթանալ։ Բայց, եթե թշնամին նաև հայ զինծառայողների մասունքներ է գտել, որի մասին ակնարկում է Բայրամովը, ապա մենք պարտավոր մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե երբ և ինչ պայմաններում են մեր տղաների մարմինները հայտնվել այդ վիճակում։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան ալիքից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր