Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 փետ 2022 12:08

Տեսանյութ․Փուչիկի մեջ ապրելը․Առաջին պատերազմում տարած հաղթանակը մեզ ծուղակը գցեց, ասում էինք՝ «հաղթել ենք» ու ոչինչ չէինք անում

Սոցիալական ներդրող եւ ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ բոլորս պետք է պատասխանենք պարզ հարցին. մեզ համար կարեւո՞ր է հայ լինելը:

«Եթե կարեւոր է, ապա որքա՞ն: Ի՞նչ են պատրաստ մարդիկ զոհաբերել հանուն հայ լինելու, կարո՞ղ են իրենց կյանքը տալ հայրենիքի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հյուրընկալվելով Rearrange with Narek Amirkhanyan պոդքասթին, փոխանցում է Մեդիամաքս գործակալությունը։

«Տարիներ առաջ ես ինձ հարց տվեցի՝ ինձ համար կարեւո՞ր է իմ հայ լինելը, թե՝ ոչ։ Պատասխանեցի, որ կարեւոր է։ Ի՞նչ է սա նշանակում՝ պետք է հպարտանա՞մ, որ պապս կամ հայրս հա՞յ են եղել, թե՞ հայկական պար լավ պարեմ՝ ո՞րն է չափանիշը, որն ինձ հուշում է, որ ես հայ եմ։ Սա դժվար հարց է։

Կարծում եմ, ամենաուժեղ սերն այն է, երբ պատրաստ եմ ուրիշ մարդու, ընտանիքիդ, հայրենիքիդ համար կյանքդ տալ։ Եթե պատրաստ չես, չի նշանակում, որ չես սիրում, բայց սիրո բարձրագույն չափանիշը դա է։ Ես վաղուց որոշել եմ, որ ինձ համար կարեւոր է իմ հայ լինելը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը մեզ տվել է փոփոխությունների հնարավորություն, քանի որ փոփոխություններն անհամեմատ ավելի հեշտ է իրագործել ճգնաժամների ժամանակ եւ ավելի դժվար, երբ ամեն ինչ կարգին է։

«Այդ պատճառով առաջին պատերազմում տարած հաղթանակը մեզ ծուղակը գցեց։ Ասում էինք՝ «հաղթել ենք» ու ոչինչ չէինք անում: Բայց եթե այսօր, պարտությունից հետո էլ դաս չենք քաղում, չենք հասկանում՝ ինչ անենք, որ ուժեղանանք… Այս հարցը կանգնած է մեր բոլորի առջեւ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր