«Օմիկրոնի» պատճառած «սեղմող» գլխացավը կարելի է վերացնել բավականին պարզ միջոցներով

Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Օլգա Գոլուբինսկայան նշել է, թե ինչ առանձնահատկություններ ունի այս ախտանիշը, եթե այն պայմանավորված է կորոնավիրուսով:
«Ոչ միայն «oմիկրոն»-ի, այլև ցանկացած այլ տեսակի կորոնավիրուսի դեպքում լինում է գլխացավ։ Բանն այն է, որ վիրուսը մասամբ կարող է ներթափանցել արյան ուղեղի պատնեշի միջոցով և հանգեցնել այտուցի, ինչն էլ կառաջացնի հիպերտոնիկ գլխացավ։ Այն տարբերվում է միգրենից, քանի որ նման գլխացավը (օմիկրոնով,- խմբ.) ավելի շատ սեղմում է ամբողջ գլուխը, այլ ոչ թե մեկ կողմը»,- ասել է Օլգա Գոլուբինսկայան։
Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» պատճառած «սեղմող» գլխացավը կարելի է վերացնել բավականին պարզ միջոցներով։
«Գլխացավի դեպքում պետք է հանգիստ լինել, հարկավոր չէ որևէ տեղ գնալ, եթե դժվար է գլուխը բարձրացնելը: Միաժամանակ պետք է ավելի շատ ջուր խմել, ցավազրկողներ և վիտամին C ընդունել, կարող եք նաև սառը թրջոց դնել գլխին։ Եթե դա իսկապես վիրուս է, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ և համապատասխան բուժում ստանալ»,- խորհուրդ է տվել Օլգա Գոլուբինսկայան։