Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

14 փետ 2022 18:45

Ամեն ինչ ուշացումով.Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ ոչ միայն արհեստական արհավիրքներին, այլև բնական աղետներին

Երեկ երեկոյան Հայաստանի տարածքը ցնցած երկրաշարժը կրկին խուճապային տրամադրություններ է առաջացրել հանրության շրջանում, վերհանել քաղպաշտպանության ոլորտում առկա խնդիրները, հանրության և պետական հաստատությունների անպատրաստությունը բնական տարերքներին։

Հիշեցնենք, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, երեկ երեկոյան երկրաշարժ է գրանցվել` օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով: Ըստ ԱԻՆ-ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։ Խուճապն առավել մեծ է եղել հյուսիսային շրջաններում, որտեղ բնակիչներն առանց այն էլ սարսափով են հիշում 1988-ի ավերիչ երկրաշարժը։ Գտնվելով երկրաշարժերի առումով վտանգավոր գոտում՝ Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո գրեթե ոչինչ չի ձեռնարկվել հանրության իրազեկումը բարձրացնելու, շենքերի սեյսմակայունությունն ապահովելու, անբռնազբոս շինարարությունը վերահսկելու ուղղությամբ։ Չեն կառուցվել ապաստարաններ, չեն անցկացվել քաղպաշտպանության վարժանքներ, մարդկանց չեն սովորացրել, թե ինչ տարրական գործողություններ պետք է անեն երկրաշարժի դեպքում։ Արդյունքում, ցնցումներից հանկարծակիի գալով՝ մարդիկ հողաթափերով ու թեթև հագնված, գլխապատառ դուրս են փախչում տներից։

Հայաստանում չի գործում նաև երկրաշարժերի ազդարարման որևէ համակարգ, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքից բավական ուշ է տեղեկատվություն տրամադրում, այն էլ՝ ֆեյսբուքյան էջերով։

Նախարարության պաշտոնական կայքը ցնցումներից հաշված վայրկյաններ անց պարզապես «զոհվեց»։ Ըստ էության, արձանագրենք, Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ ոչ միայն արհեստական արհավիրքներին, այլև բնական աղետներին, թեև աշխարհում տասնամյակներով են մշակել երկրաշարժերի դեպքում հանրությանը իրազեկելու, քաղպաշտպանության համակարգն աշխատացնելու, ոստիկանության, փրկարար ծառայության, տեղական մարմինների աշխատանքի մեթոդները։

Որպես հետևանք, հանրությանը մնում է միայն խուճապի մատնվելը, իսկ ուշքի գալուց հետո օրվա իշխանությանը հայհոյելը՝ անգործության համար։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր