Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

14 փետ 2022 14:35

Մասնավոր տները քիչ խոցելի են, քան շենքերը.Երևանում նորկառույցները 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ

Երևանը երկու կողմից խզվածք ունի, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվաքծն է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանը։ 


Նրա գնահատմամբ՝ տարբեր հաշվարկներով Երևանը թույլ պոտենցիալով խզվածք է, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք 7 մագնիտուտին կարող են դիմակայել։


«Նույնիսկ եթե սովորական շենքերը դիմակայեն, կարևոր նշանակության շատ օբյեկտներ չեն դիմակայում։ Այսօր ոչ միայն նորակառույցներն են շատացել, այլ նաև մասնավոր տներ են շատ սարքում։ Մասնավոր տները քիչ խոցելի են, քան շենքերը։ Պետք է իմնանք, սովորենք, որ մենք ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, դա պատահական երևույթ չի, միանգամ չեղավ ու վերջացավ»,- նշեց Մարգարյանը։


Նրա փոխանցմամբ՝ Երևանում նորկառույցները 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ, սակայն 7 մագնիտուտը 20 կմ-ի վրա մի բալ է, 10 կմ-ի վրա՝ մեկ այլ բան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր