Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ          Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին       Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել    

14 փետ 2022 14:55

Ալիևը ՝ ադրբեջանցի գործարարներին`տրամադրում ենք արտոնյալ վարկեր, եկեք ներդրումներ կատարեք, շենացրեք ազատագրված տարածքները

Ես կոչ եմ անում ադրբեջանցի գործարարներին՝ գալ Աղդամ և ներդրումներ կատարել ինչպես այս տարածքում, այնպես էլ Ադրբեջանի այլ ազատագրված տարածքներում. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված (Աղդամում)  Ջումա մզկիթի առջեւ։

«Պետությունն աջակցում է ձեռներեցներին և տրամադրում նրանց բարոյական ու քաղաքական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է արտոնյալ վարկեր։ Անշուշտ, մարզերում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ձեռներեցության հիանալի հնարավորություններ է ստեղծում։ Ուստի ադրբեջանցի գործարարները պետք է գան ազատագրված տարածքներ, այստեղ ձեռնարկություններ կառուցեն ու աշխատատեղեր ստեղծեն։ Միայն այս կերպ մենք կարող ենք շուտով վերակենդանացնել այս հողերը»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր