Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

14 փետ 2022 15:50

Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է նայում իմ աչքերին, որ 44 օր ասում էր՝ քո որդին ողջ է, զգետնում ենք թշնամուն, այս ենք անում, այն ենք անում

«Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի ընթացքում՝ 44 օր, սուտ է խոսել,  բայց այսօր նա  հանձնաժողովում ոչ թե ներկայանալու է բացատրություն տալու, այլ նշանակվել է փորձագետ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ խոսք է եղել՝ Սամվել Բաբայանին փորձում են հանձնաժողովի անդամ նշանակել, հետո՝ փորձագետ։

«Նա չի կարող փորձագետ լինել։ Նա ուղղակի պետք է կանչվի քննության, սակայն ուզում են փորձագետ կարգել»,- ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով Բաբայանի խոսքերոը, որ այս ամիսներին Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում փաստաթղթեր են փոխում։

Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմ ընթացքում, ասաց, որ զարմանում է՝ Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս այս շենք, մտնում հանձնաժողով ու նայում իր աչքերին, որին  նա 44 օր ասում էր՝ «գիտես՝ քո որդին ողջ է, առողջ է»։

«Օրինակ եմ բերում իմ որդուն, նկատի ունեմ 1000-ավոր երեխաներին։ Ասում էր՝ զգետնում ենք, այս ենք անում, այն ենք անում։ Հիմա այդ մարդը գալու է, փորձագետ աշխատի՞։ Լավ՝ մեր բարոյական նկարագիրը… Ո՞ւր ենք ասել»,- ասաց Գեղամ Նազարյանը։


Նրա խոսքով, եթե Արծրուն Հովհաննիսյանը չի գիտակցում դա, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է գիտակցի ու ասի՝ «ուզում ես աշխատել, բայց չի կարելի», այս անբարոյականությամբ մենք անդադար դանակ ենք խրում մեր պետության մեջքին։

Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ այս հանձնաժողովի, իշխանության նպատակը մեղավոր նշանակելն է. «Եվ այդ մեղավորը լինելու է 18 տարեկան Աբգարն ու իր հրամանատարը,  ովքեր  զոհվեցին պատերազմի առաջին օրերին խրամատում։ Ասելու են՝ իրենք լավ չպաշտպանեցին, զոհվեցին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր