Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

16 փետ 2022 14:26

Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի սպառնալիքով վռնդել են այգիներից

Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ փետրվարի 16–ին,  զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլեւս չգան այդ տարածքներ։ Այդ պահին ներկա են եղել նաեւ ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի ազդեցության տակ վռնդել են այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասաց Զորիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ այդ մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։

Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլեւ հարեւան գյուղի բնակիչները։


«Գյուղացիները անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, հիմա ստացվում է, որ  նրանք զրկված են իրենց եկամտի աղբյուրից»,– ասաց Խրամորթ գյուղի ղեկավարը։


Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս,  հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր