Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 փետ 2022 16:25

Ահա, թե ինչու է քանի օր Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարում ,թե իբր հայերն են կրակում. լեգիտիմ հիմք է նախապատրաստում ՀL-ի հետ նոր պատերազմական գործողություններ սկսելու համար

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ՊՆ-ն  արդեն որերորդ անգամ հայտարարությամբ է հանդես գալիս, թե իբր հայկական զինված  ուժերը կրակ են բացում սահմանի մոտ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների վրա: Հատկապես նման հայտարարությունները կապված են Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան մասի հետ: Ադրբեջանը արդեն սկսել է տեղեկատվական արշավ, համաձայն որի, իբր, հայկական զինված ուժերը մտադիր են շարքից հանել Ադրբեջանով անցնող գազամուղները:

Այս քայլով Ադրբեջանը փորձում է ակնարկել  եվրոպացիներին, թե, իբր, հայերը գործում են ռուսների հրահրմամբ: Իբր, ռուսական հնարավոր ներխուժումից հետո, երբ կկանգնեցվի «Ռուսական հոսք-2»-ի աշխատանքները Եվրոպան կարիք կունենա լրացուցիչ գազի մատակարարման համար: Ի դեպ հենց այդ հարցով օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զանգել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ալիևը հավաստիացրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որ Ադրբեջանը կմեծացնի գազի մատակարարման ծավալները եվրոպացիների համար, որպեսզի նրանք ռուս-ուկրաինական պատերազմից շատ չտուժեն:


Իդեպ, եթե այդ ներխուժումը կայանար, ապա Մոսկվայի կախվածությունը  Թուրքիայից էլ ավելի կմեծանար, քանզի միակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ով կարող էր դիմակայել Ռուսաստանին, եվրոպական թատերաբեմում, դա կլիներ Թուրքիան: Հենց դրա համար էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր դեր կատարել այս ռուս-արևմտյան հակամարտության մեջ, այսպես կոչված, «ջոկերի» դեր:


Ավելին, նախօրեին նույնիսկ հայտարարվեց, որ փետրվարի երկրորդ կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ կարող է այցելել Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու համար:


Իսկ ռուս փորձագետները արդեն, առանց ամոթի հայտարարում են, թե, իբր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը մի շարք տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում կամ համընկնում են, կամ էլ շատ մոտ են իրար:


Ադրբեջանցիները թուրքերի հորդորմամբ այս ամենը փորձում են կապիտալիզացնել, ինչպես միշտ հայերի հաշվին:


Ահա, թե ինչու արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարում է, թե, իբր, հայկական ուժերը սահմանի մի շարք տեղերում կրակ են բացում ադրբեջանցիների վրա: Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը «մեղադրանք է» իջեցրել ԼՂՀ նախագահի հասցեին, իբր «Գյանջայի  վրա հրթիռային հարձակման» համար, այն որակելով՝ որպես «ահաբեկչական գործողություն»: Ավելին, Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ նշվում է, թե իբր այդ «…ահաբեկչական գործողությունն իրականացվել է Հայաստանի տարածքից, և որի արդյունքում սպանվել են 26 անմեղ քաղաքացի, այդ թվում նաև երեխաներ...»:


Այդ «մեղադրանքի» հիման վրա Ադրբեջանի իրավապահ մարմինները նույնիսկ հայտարարում են, որ «սեղմ ժամկետներում ձերբակալելու են Արայիկ Հարությունյանին»:


Սա նշանակում է արհեստականորեն ստեղծել Casus belli իրավիճակ, որպեսզի նոր հայ-ադրբեջանական պատերազմը դառնա անխուսափելի:


Բաքվի այս դիրքորոշման փոփոխությունը կապված է հենց ռուս-արևմտյան ճգնաժամի հետ՝ Ուկրաինայի խնդրի շուրջ: Անկարան հասկանում է, որ իր կշիռը բարձրացել է այս ճգնաժամի արդյունքում և այդ իսկ պատճառով էլ «քսի» է տալիս իր «փոքր եղբորը», որպեսզի նրա ձեռքերով կապիտալիզացնի իր այդ փոքրիկ հաջողությունը:  Ղարաբաղյան վերջին պատերազմը երկու տարի է ինչ ավարտվել է, «Գյանջայի ռմբակոծումը» եղել է  երկու տարի առաջ, սակայն Ադրբեջանը հենց այսօր է «հիշել» է դրա մասին, ինչը կապված է հենց այս վերջին ռուս-արևմտյան ճգնաժամի հետ:


Սակայն, բարեբախտաբար, ռուս-ուկրաինական բախումը հետաձգվում է, և այս հարցում «ջոկերի» դերը ավելի հաջող ձևով կատարում է Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը, այլ ոչ թե Էրդողանը:


Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը զրկվում է  իր «լեգիտիմության» հիմքից:


Ահա, թե ինչու, որպեսզի Բաքվի պլանները վերջնական ձևով խափանվեն, պաշտոնական Երևանը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի Ադրբեջանի դատախազության որոշմանը  Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Ավելին, Երևանը պետք է պահանջի շտապ նիստ հրավիրել ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որպեսզի կանխվի ադրբեջանցիների մտահղացումը:


Եթե Փաշինյանը հապաղի այս քայլերի հարցում, ապա հետագա հնարավոր լարված իրավիճակի գլխավոր և միակ մեղավորը կդառնա հենց ինքը՝ Փաշինյանը:


Սա է իրականությունը:
armday.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր