Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

18 փետ 2022 10:17

ՊՆ-ն «փուռը» տվեց Փաշինյանին․ ի սկզբանե է որոշվել, որ Բանակի օր չի նշվելու

Իշխանությունները փաստորեն ի սկզբանե են որոշած եղել, որ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը չի նշվելու, որևէ միջոցառում չի լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հանկարծակի վարակվելն ու «համավարակի» սրացումը պարզապես «կռուտիտներ» են։
Oragir.news-ը կառավարությանը տեղեկություն ստանալու վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով․
1․ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ որևէ միջոցառում կառավարության կողմից նախատեսվե՞լ է ի սկզբանե։
2. Այդ առիթով մրցույթներ հայտարարվե՞լ են, եթե հայտարարվել են, ապա ի՞նչ բնույթի միջոցառումներ են եղել, ի՞նչ կազմակերպություններ են մասնակցել, եղե՞լ են հաղթողներ։ Կառավարությունը հարցումը հասցեագրել է ՊՆ-ին, որտեղից էլ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը հետևյալ պատասխանն է տվել մեր հարցերին․ «Հայտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին նախատեսված միջոցառումը հետաձգվել է համաճարակի ակտիվացման պատճառով: Միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել»,- պատասխանել են ՊՆ-ից։
Նշենք, որ պետական տոների միջոցառումները պլանավորվում են դեռևս 3-4 ամիս առաջ, դրանք իրականացնելու համար հայտարարվում են մրցույթներ, ընտրվում է հաղթող, որին էլ լրացուցիչ ժամանակ է պետք միջոցառումները կազմակերպելու համար։ Ստացվում է, որ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ է կանխատեսել, որ «համավարակը սրանալու է», Փաշինյանն էլ «վարակվելու է», ուստի ժամանակին նույնիսկ մրցույթ չի հայտարարել։ Իրականում ՊՆ-ի այս պատասխանից ենթադրվում է, որ դեռևս ամիսներ առաջ էլ որոշում է կայացվել, որ Բանակի 30-ամյակը չպետք է նշվի, իսկ թե ի՞նչ պատճառով, միայն ենթադրել կարելի է։ ՊՆ-ի պատասխանում մեկ զավեշտալի դրվագ էլ կա․ փաստորեն այդ միջոցառումները ոչ թե չեղարկվել են, այլ հետաձգվել, սակայն մինչև ե՞րբ են հետաձգվել, ՊՆ-ն չի նշում, ուստի պետք չէ զարմանալ, որ ՊՆ-ն որոշի Բանակի օրը նշել Վարդավառին կամ Սրբխեչին։
Հետաքրքիր է նաև, որ համավարակը նույնչափ «սուր» էր նաև Անկախության 30-ամյակի ժամանակ, սակայն դա Փաշինյանին չխանգարեց հայտնի «գունագեղը» նշել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր