Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

19 փետ 2022 10:47

ՔՊ-ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն

Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից:

Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ: 

Ընդունելու՞ են բանաձեր կամ զեկույցների նախագծեր, հայ գերիների վերադարձի մասին. իհարկե ո´չ: 

Ընդունելու՞ են Հայաստանի տարածքների 41ք.կմ օկուպացիան դատապարտելու մասին հրատապ զեկույց, կամ գոնե հայտարարություն. իհարկե ո´չ: 

Կոչ անելու՞ են ԵՄ-ին և ԱլԳ երկրներին աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին` աշխատանքները սկսելու և Արցախի կարգավիճակի և օկուպացված տարածքների վերադարձի օրակարգով: Իհարկե ո՜չ:

Վեհաժողովն ափսոսանք հայտնելու՞ է արդյոք, որ ԱլԳ և Եվրամիության անդամ երկրները ոչ մի դատապարտող հայտարարություն չեն արել, ԱլԳ անդամ Ադրբեջանի կողմից, 44 օր տևած ռազմական ագրեսիան` ընդդեմ ԱլԳ անդամ Հայաստանի: Իհարկե չի´ հայտնելու:

Դատապարտելու՞ են արդյոք Արցախի օկուպացված տարածքներում, որպես ԱլԳ տարածաշրջան, ազերիների կողմից իրականացվող պատմա-մշակութային սպանդը: Իհարկե չե´ն անելու: 

Բա էլ ու՞մ է պետք ձեր Եվրանեսթը:

Այս շարքը կարելի է էլի շարունակել: Ուսապարկերի տոնավաճառը (ԱԺ ՔՊ խմբակ) հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին: 

Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Դրանցով կարող եք համալրել ՔՊ խմբակցության շարքերը. վստահ եղեք, որ ձեր համախոհներն են:

Հ.Գ.

ՔՊ ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր