Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»       «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»    

21 փետ 2022 16:38

Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը

SHAMSHYAN.com -ը  ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի  20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի  5  անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել  է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2  և ավելի մարդու մահ)  հատկանիշներով: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր