«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս          Ուղիղ.Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում       Տեսանյութ.Այսօրվա հանրահավաքը կայանալու է. մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու մեր սիրելի հայրենակիցներին    

21 փետ 2022 14:17

Մենք՝ որպես ՀՀ իշխանություն, ունենք տակտիկական մոտեցումներ.Շուշիի հռչակագրի դատապարտումը չի բխում մեր խաղաղության օրակարգից

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ», որին ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց Գուրգեն Արսենյանին՝ եթե ՔՊ-ական պատգամավորն ասում է, որ ԱԺ իշխող թիմն ու գործադիրը միասնական քաղաքականություն են վարում, ապա դրա դրսևորումն ինչպե՞ս  է արտահայտվում։


«Դուք, ի վերջո, ընդունելի՞ եք համարում Շուշիի հռչակագիրը, թե՞ անընդունելի, այս հարցն է, որ դրված է այս հայտարարությամբ, մնացած բոլոր արտահայտությունները կարելի է փոխել, ճշտել, շտկել։ Բայց հիմա Շուշիի հռչակագիրը Հայաստանի համար ընդունելի՞ է, թե՞ անընդունելի է։ Ձեր միասնական քաղաքականության հիմքում ո՞ր տեսակետն է  ընկած»,- նշեց Արմեն Ռուստամյանը։


Պատասխանելով հարցին, Գուրգեն Արսենյանն ասաց՝ որպես իշխանություն, որն աջակցություն է ստացել ժողովրդի կողմից, արձանագրում են այն փաստը, որ Հայաստանի հարևան երկրներն ունեն իրենց նպատակները, և այդ նպատակները միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի նպատակների հետ։
 
«Մենք ԱԺ ընտրություններից հետո, ինչպես նաև ընտրությունների ժամանակ ՀՀ ժողովրդին առաջարկել ենք մեր տեսլականը, որ մենք գնում ենք երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհով, ՀՀ ժողովուրդը մեզ տվել է  այդ մեր ծրագիրն իրականացնելու հնարավորություն, վստահության քվե։ Այդ ծրագիրն իրականացնելու պարագայում մենք հռչակել ենք խաղաղության ծրագիր, խաղաղության օրակարգ, և այդ օրակարգի սպասարկման և իրականացման համար մենք՝ որպես ՀՀ իշխանություն, ունենք տակտիկական մոտեցումներ։ Տակտիկական գործընթացներից ելնելով՝ մենք իրականացնում ենք այն գործընթացները, որն իրականացնում ենք»,- նշեց Գուրգեն Արսենյանը։


Արձագանքելով՝ Արմեն Ռուստամյանն  կրկին հարցրեց՝ ՀՀ ժողովուրդը իշխանությանը իրավունք տվե՞լ է ճանաչելու Շուշիի հռչակագիրը, թե՞ ոչ։


Հարցին ի պատասխան՝ Գուրգեն Արսենյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մեր համաձայնությունը կամ չհամաձայնությունը երկու երկրներին անհրաժեշտ է։ Մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը նպատակահարմար ենք գտնում, իսկ մեր նպատակը խաղաղության օրակարգի հաստատումն է։ Կարծում ենք նաև հետևյալը, որ խաղաղության օրակարգի հաստատումը բխում է  նաև ՀՀ ժողովրդի այն հատվածի շահերից, որը ձեզ է տվել ԱԺ-ում հանդես գալու իրավունք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր