Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

22 փետ 2022 14:18

ԴԺՀ-ն «Բայրաքթարների» դեմ ՀՕՊ ունի.Հակառակ կողմից կենդանի ուժի եռակի առավելություն կա, անհրաժեշտ են ավելի ժամանակակից համակարգեր

Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) հակաօդայինպաշտպանության միջոցներ ունի Ուկրաինայի՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ներին դիմակայելու համար, բայց ցանկալի է ավելի ժամանակակից համակարգեր ստանալ սպառազինության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դոնեցկի աշխարհազորայինների «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը։

«Այն ՀՕՊ միջոցները, որոնք կան, ընդհանուր առմամբ թույլ են տալիս դիմադրել «Բայրաքթարներին»։ Այն միջոցները, որոնք այսօրվա դրությամբ կան հանրապետություններում։ Անկասկած, կուզենայինք ավելի լավն ունենալ։ Եվ հենց այդ հարցով էլ դիմել ենք ՌԴ-ին»,-հայտնել է Սեմյոնովը։
Նա հավելել է, որ Դոնբասի պաշտպաններին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ավելի ժամանակակից համակարգեր, տանկեր և հրետանի՝ ընդգծելով, որ միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռեսուրսը բավարար չէ:

«Հակառակ կողմից կենդանի ուժի եռակի առավելություն կա։ Կուզենայինք ստանալ ավելի ժամանակակից ՀՕՊ միջոցներ՝ պաշտպանվելու համար․․․ Նաև ավելի ժամանակակից տեխնիկա է պետք և տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ»,-ասել է Սեմյոնովը։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքիհետ։ Փետրվարի19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորոդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր