Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

23 փետ 2022 11:01

Փաստորեն, բացի հայ պատգամավորներից ադրբեջանցիներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը մերժել են իշխանությունների հրավերը՝ դրսից ժամանած պատվիրակների հետ երեկոյան ռեստորանում ընթրիքին մասնակցելու։ Քանի որ Հայաստան ժամանածների կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան, ընդդիմադիրները չեն ցանկացել նրանց հետ սեղան նստել։ Պատվիրակությունը Հայաստանում է լինելու 2 օր։

Տեղեկացանք, որ առաջին օրվա ընթրիքը կայացել է «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Յասաման» ռեստորանում, սակայն երեկ տեղեկացանք, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է հաց տալ մի պատվիրակության, որի կազմում նաև ադրբեջանցիներ կան։ Բանից պարզվում է, սակայն, որ միայն ընդդիմադիր հայ պատգամավորները չեն, որ մերժել են ՀՀ իշխանությունների կողմից ընթրիքի հրավերը։

Մեզ ասացին՝ ադրբեջանցի պատգամավորներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից։ Այլ երկրների պատվիրակները նույնպես հրաժարվել են՝ տարբեր պատճառներով։ Թե որտեղ են նրանք սնվել՝ հայտնի չէ․ հավանաբար՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ գիշերել են։ Ի դեպ, երեկ երեկոյան դեռևս հայտնի չէր, թե որտեղ են ընթրելու պատվիրակության անդամները նիստից հետո։ Հնարավոր է՝ առհասարակ ընթրիք չլինի, և հյուրերն իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Արձանագրենք, որ հյուրասեր հայ ժողովրդի կողմից նման պահվածքն ընկալելի չէ՝ անկախ դրա դրդապատճառներից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր