Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 փետ 2022 19:16

Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու, եթե նրան Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանցկի անկախությունների ճանաչումը և այնտեղ խաղաղություն ապահովելու համար զինված ուժերին տված հանձնարարականը ուշագրավ արձագանք է գտել սոցցանցերի թուրքական տիրույթում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները:

Նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878թթ. Օսմանյան կայսրություն-Ռուսաստան պատերազմի հետևանքով էին հիշյալ շրջանները փոխանցվել ռուսական կայսրությանը»:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ստորև՝

«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»:

«Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող  Կարսի ու Արդահանի, ինչպես նաև նեղուցների մասին ասել այն, ինչ այսօր ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»:

«Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»:

«Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր