Տեսանյութ.Պայթյուններ՝ Ուկրաինայում. ինչ է կատարվում Խարկովում.ԴԺՀ-ում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով

Միջազգային լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ այս պահին պայթյուններ են լսվում Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում, Օդեսայում, Խարկովում, Մարիոպոլում:
Ի դեպ, Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, տեղեկացրել է «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։
Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
Նա ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել վայր դնել զենքերը։