Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարծում եմ նրանք ընկերներ են դարձել,Դոնալդ Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին       Իրանի հարցով բանակցությունների համար Մարկո Ռուբիոն մտադիր է այցելել Իսրայել    

24 փետ 2022 12:01

Վլադիմիր Պուտինը չի պատասխանել Զելենսկու զանգերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնել է զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պատասխան չի ստացել։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Telegram-ի պաշտոնական ալիքում հրապարակված իր ուղերձում։

«Այսօր [փետրվարի 23-ին] ես նախաձեռնեցի հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ։ Արդյունքը լռությունն է։ Չնայած լռությունը Դոնբասում պետք է լինի»,- ասել է Զելենսկին։

Իր կոչում նա ռուսներին կոչ է արել ազդել ռուսական իշխանությունների վրա՝ «պատերազմը կանխելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր