Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

24 փետ 2022 14:57

Ջախջախիչ պատժամիջոցների նոր փաթեթ Եվրահանձնաժողովից.Ռուսական բանկերի համար անհասանելի կդարձնենք եվրոպական ֆինանսական շուկաները

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտարարելով, որ եվրոպական ղեկավարների հաստատմանն է ներկայացրել Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ և ջախջախիչ պատժամիջոցների նոր փաթեթ։

«Պատժամիջոցների այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներ՝ արգելափակելով այնպիսի տեխնոլոգիաների և շուկաների հասանելիությունը, որոնք առանցքային են Ռուսաստանի համար։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսության հիմքերը և արդիականացման նրա կարողությունները։ Բացի այդ, մենք կսառեցնենք ռուսական ակտիվները Եվրոպական միությունում և ռուսական բանկերի համար անհասանելի կդարձնենք եվրոպական ֆինանսական շուկաները»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին վաղ առավոտյան հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա հայտարարությունից հետո Ուկրաինայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում պայթյուններ են լսվել։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ երկրի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից Ռուսաստանի և Բելառուսի տարածքից, ինչպես նաև Ղրիմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր