Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն          «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

25 փետ 2022 10:16

Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում, բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:

Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին:
«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։ Մենք չենք վախենում խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք ։ Եվ որ ամենակարևորն է ՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,–ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր