Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

25 փետ 2022 10:48

Ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիեւ. հարվածները հասցվում են թևավոր կամ բալիստիկ հրթիռներով

Օտարման գոտուց դեպի Կիեւ շարժվող ռուսական զորքերը կանգնեցվել են Իվանկով գյուղի մոտ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրներին։

«Ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիեւ, սակայն Իվանկովի մոտ մարտ է սկսվել։ Ուկրաինական ուժերը պայթեցրել են կամուրջը՝ ռուսական շարասյունը կանգնեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իվանկովը գտնվում է Կիեւի սահմանի մոտ։ Այդտեղից հնարավորություն է բացվում հարձակվել մայրաքաղաքի վրա Վիշգորոդի միջոցով։ 

Կիեւում ուրբաթ առավոտյան մի քանի պայթյունի ձայներ են լսվել, հաղորդում է УНИАН-ը։
Ըստ գործակալության տվյալների՝ պայթյունի ձայներ են լսվել ժամը 04:22-ին, մասնավորապես, Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի եւ Գոլոսեեւսկի շրջաններում։ Կիեւի Տրոյեշչինա շրջանում, ըստ գործակալության տվյալների, վեց պայթյուն է որոտացել։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշենկոն տեղեկացրել է, որ հարվածները հասցվում են թևավոր կամ բալիստիկ հրթիռներով։  Մասնավորապես հաղորդվում է Պեչերսկի, Գոլոսեևսկի, Պոզնյակի շրջաններում պայթյունների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր