Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 փետ 2022 12:12

էս ինչ մի «խաղերի» մեջ են թուքերը և ադրբեջանցիները ռուսների և Արևմուտքի հետ. Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի զգալի սրացում է լինելու

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Մի պահ վերադարնանք մեր դարդերին։
Այսինքն փորձենք հասկանալ, թե էս ինչ մի «խաղերի» մեջ են թուքերը և ադրբեջանցիները ռուսների և պայմանական Արևմուտքի հետ։
Տեսեք...ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում թուրքերն ու ադրբեջանցիները գործում են վաղուց հաստատված «մեկ ժողովուրդ, երկու պետություն» հայեցակարգին համապատասխան, և դերերը բաշխված են շատ հստակ և ճշգրիտ։
Շատ հատկանշական է թուրք-ադրբեջանական տանդեմի արձագանքը, որը ձևավորվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման ամբողջ գծի երկայնքով։
Ահա, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Այսպիսով, Թուրքիան արձագանքում և առաջ է մղում արևմտյան պարադիգմը։
Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը արևմտյան տնտեսության մեջ թուրքական տնտեսության առավելագույնս ներկառուցվածությամբ՝ թուրքերը շատ կտրուկ արձագանքեցին Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը, խստորեն դատապարտեցին Ռուսաստանի գործողությունները ուկրաինական ուղղությամբ և ամեն կերպ ցուցադրում են իրենց անհամաձայնությունը Պուտինի քաղաքականության հետ։
Ադրբեջանն իր հերթին ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելուց բառացիորեն հաջորդ օրը ստորագրում է ռուսների հետ իբր դաշինքի հռչակագիր, իրեն շատ զուսպ է պահում Ռուսաստանի գործողությունները քննադատելու առումով, մի խոսքով թուրքերից հակառակ մոտեցում է ցուցաբերում ստեղծված իրավիճակի շուրջ։
Իհարկե, և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիներն ունեն առանձին շփումներ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, սակայն այս դեպքում մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը փաստացի «ծածկել» է ողջ միջազգային քաղաքական դաշտը՝ շահավետ դիրքավորվելով այս իրավիճակում։
Հասկանալի է, որ թուրքերի և ադրբեջանցիների գործողությունները խստորեն համաձայնեցված են միմյանց միջև և ունեն միայն մեկ նպատակ՝ ապահովել իրենց քաղաքական և միջազգային աջակցությունը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում (պայմանական Արևմուտք և պայմանական Արևելք)՝ մեր տարածաշրջանում անխուսափելի փոփոխություններին ընդառաջ, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվելով իրավիճակից, ԱՆՊԱՅՄԱՆ կիրագործի հայկական պետականությունը կազմաքանդելու իր ծրագրերը և գոնե առաջին փուլում կտրուկ կսրի իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ։
Իրավիճակը սրվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկել թյուրքական տանդեմի հակահայկական ծրագրերը չեզոքացնելու համար, այլև ամեն կերպ խաղակցում են տարածաշրջանում թուրքերի և ադրբեջանցիների գործողություններին ու մտադրություններին։
Իրավիճակը հիմար է թվում, քանզի պատկերավոր ասած՝ ոնց որ Հայաստանը կամավոր փորձում է դատարկ ձեռքերով բռնվել թուրքական յաթաղանից։
Ամփոփելով վերը նշվածը, կարող եմ վստահորեն կանխատեսել տեսանելի ապագայում Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի զգալի սրացում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր