Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

25 փետ 2022 13:04

Հայերի մի ստվար զանգված որոշել է մնալ իրենց տներում և չլքել, իսկ ո՞ւր են գնում տեղի հայերը, վերադառնում են Հայաստա՞ն

Դոնեցկի մարզում հայ համայնքի շրջանում արդեն սկսվել է տարհանումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը։

«Սկսել ենք պլանի մշակումը մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Միանգամից պատրաստել ենք կենտրոնական ճանապարհների քարտեզը և երկրորդական ճանապարհների քարտեզը՝ «պլան-ա» և «պլան-բ»։ Հայության մյուս մասը միանգամից է դուրս եկել, ով հնարավորություններ ունի, ինքնուրույն է դուրս եկել, իսկ ով հնարավորություներ չունի, ֆինանսական խնդիրներ ունի, այդ հարցերով մենք ենք զբաղվել։ Մեր հայերի մի ստվար զանգված ուղղակի որոշել է մնալ իրենց տներում և չլքել։ Իհարկե, վտանգավոր է, որ  նման որոշում են կայացրել և մնում են, բայց բռնությամբ հայերին իրենց տներից հանել չի կարելի, մարդիկ իրենք են որոշում՝ մնա՞լ, թե՞ գնալ»,- նշեց Վահագն Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն հաշվարկ ունեն, թե հայության քանի տոկոսն է մնացել Դոնեցկում։

«Շատերը դուրս են գալիս Դոնեցկից՝ չզգուշացնելով, խուճապի մատնվելով։ Այս պահին այդ տվյալները չունենք, թե քանի տոկոսն է դուրս եկել Դոնեցկում։  Բայց ով այստեղ մնացել է, մենք ցուցակներն ունենք, նրանց հետ անընդհատ կապ ենք պահպանում՝ մտածելով, որ նրանք վերջին պահին կարող են որոշել ու դուրս գալ։ Նման դեպքերի համար ունենք պատրաստած մեքենաներ։ Կանխատեսել էինք, որ վառելիքի հերթեր կլինեն, վառելիք ենք նախապես գնել, մեքենաներն ամբողջովին պատրաստ են երկար ճանապարհ գնալու համար։
Կարծում եմ՝ այս պահին մարդիկ ավելի շատ կարիք ունեն հոգեբանական օգնության, քան ֆինանսական»,- հավելեց Վ. Մաթևոսյանը։

Հարցին՝  հիմնականում ո՞ւր են գնում տեղի հայերը, վերադառնում են Հայաստա՞ն, Վահագն Մաթևոսյանը պատասխանեց, որ ի սկզբանե հաշվի առնելով բոլոր վտանգները՝ միությունն առցանց կոնֆերանս է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Մկրտչյանի, համայնքի ղեկավար Ռուբեն Մակարյանի, Լուգանսկի մարզի համայնքի ղեկավարի հետ որոշում են կայացրել, որ առաջին քաղաքը պետք է լինի Դնեպրոպետրովսկ քաղաքը, եթե այնտեղ կապ չլինի, ապա պետք է գնան տեղի հայկական եկեղեցու մոտ։

«Քաղաքում վայրեր, կետեր որոշեցինք, որտեղ, եթե հանկարծ չլինի էլեկտրաէներգիա, կապ, մարդիկ պետք է հավաքվեն այդ կետերում ու վայրերում։ Շնորհակալ ենք մեր մյուս համայնքներին, որոնք այդ քաղաքում դիմավորել են մեր հայերին, ցուցաբերում են ցանկացած հարցով առաջին օգնություն։ Մարդիկ երբեմն խուճապի են մատնվում,  չնայած դրան, ամեն ինչ հավուր պատշաճի կազմակերպված է։ Այս պահին, իմ տեղեկություններով, փառք Աստծո, հայերի մեջ տուժածներ չկան»,- եզրափակեց Վահագն Մաթևոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր