Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 փետ 2022 14:10

Մոսկվան դիմել է փոխադարձ սահմանափակման.Ռուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համար

Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
«2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,– ասված է հայտարարության մեջ։
Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։


Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։
Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր